Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հանուն հայկական ֆուտբոլի փրկության

Հանուն հայկական ֆուտբոլի փրկության
15.11.2024 | 14:14

ՈՒրիշ ճար չկա, մեր ֆուտբոլը փրկելու համար գերագույնը պիտի հեծանիվը թողնի ու ֆուտբոլ խաղա։

Գոնե երկու ամիս, որ խաղա՝ մեր հավաքականի հեղինակությունը կվերականգնվի։

Եթե չի կարողանում հեծանիվից հրաժարվի՝ թող հեծանիվով գնա ստադիոն։

Անվտանգության համար էլ թող էն լագանը գլխից չհանի։

Աղազար Հովիկյան

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4161

Մեկնաբանություններ